10:48 , 26 սեպտեմբեր, 2014
Yerkir.am-ը գրում է․
Այսօր առավոտյան մահացել է 19-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանը: Վերջին տարում նա պայքարում էր գլխուղեղի ուռուցքի դեմ: Չնայած դրան, նա երբեք չէր հրաժարվում իր երազանքից՝ դառնալ ֆուտբոլիստ: Ռուսական «Championat» կայքը փետրվարի 5-ից դրամահավաք էր սկսել «Оранжевое небо» բարեգործական ֆոնդի հետ, որից մեկ ու կես ամիս հետո հավաքվել էր 3.333.000 ռուբլի: Դրանից հետո Չեչնիայի հանրապետության և «Թերեք» ֆուտբոլային ակումբի նախագահ Ռազլամ Կադիրովը հայտարարել էր , որ իր վրա է վերցնում 19-ամյա ֆուտբոլիստի բուժման ծախսերը: Գրիշան ստորագրեց պայմանագիր «Թերեք»-ի հետ և սկսեց անցնել բուժման կուրսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ