Պուտինի` 1 մլրդ դոլար արժողությամբ առանձնատունն ու վաստակած միլիարդները (ֆոտո, տեսանյութ). armlur.am


10:36 , 26 սեպտեմբեր, 2014

Պուտինի` 1 մլրդ դոլար արժողությամբ առանձնատունն ու վաստակած միլիարդները (ֆոտո, տեսանյութ)Armlur.am-ը գրում է․

Ամեն տարի մի շարք պարբերականներ և անհատներ կազմում են աշխարհի ամենահարուստ մարդկանց տարբեր ցուցակներ: Մի քանի վերլուծաբաններ հաշվարկել են, թե որքան կարող է կազմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ունեցվածքը: Ըստ այդ տվյալների, նրա ունեցվածքը կարող է կազմել 70 մլրդ դոլար: Սակայն նրա կարողության  մասին տարեկան տվյալները շատ համեստ են: 2012թ. նախագահ Վլադիմիր Պուտինը վաստակել է 5,8 մլն ռուբլի: Ստացվում է, որ նրա ամսական աշխատավարձը կազմում է մոտավորապես 500 հազար ռուբլի: Մոտավորապես նույնքան, ինչքան որ վաստակել  է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Պուտինի կարողության մասին տվյալների մասին Armlur.am-ը տեղեկացավ ՌԴ նախագահի ներկայացրած գույքի և ունեցվածքի մասին հայտարարագրից: Պուտինի սեփականությունը վերջին տարիներին գրեթե փոփոխության չի ենթարկվել: Հայտարարագրում նշված է, որ հաշվետու տարում Պուտինն ունեցել է 77 մետր քառակուսի տարածքով բնակարան, որի արժեքը տատանվում է հինգ հարյուր հազար դոլարի սահմաններում, 18 քառակուսի մետր տարածքով ավտոտնակ և հողային տարածք ՝ 1500 քառակուսի մետր տարածքով: Մի քանի տեղեկությունների համաձայն, հողային տարածքը գտնվում է Պոդմոսկովյայում, իսկ արժեքը կարող է անցնել 150 հազար դոլարը: 

maria

uzn_1395743021

семья-путина

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ