Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը կտակ են կազմել


10:24 , 26 սեպտեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

384055125

Անջելինա Ջոլի-Բրեդ Փիթ աստղային զույգը կտակ է կազմել: Դերասանների գրեթե ողջ գումարը հավասարապես կստանան նրանց 6 երեխաները: Այս մասին գրում է ТСН-ը:

Իրենց ունեցվածքի որոշակի մասնաբաժին նրանք առանձնացրել են սեփական բարեգործական հիմնադրամների ու նախագծերի համար:

Նշենք, որ հարսանիքից առաջ ամենահայտնի հոլիվուդյան զույգն ամուսնական պայմանագիր էր կնքել: Փաստաթղթում սիրահարների գումարները հստակ բաժանվել էին դեռ միայնակ աշխատած ու արդեն միասին աշխատած կատեգորիաների:

Նրանց մեծ սերը չի խանգարել հաշվի առնել նաև այլ ռիսկեր: Ամուսնական պայմանագրի պայմաններից մեկն այսպիսին է՝ դավաճանության դեպքում Բրեդը կզրկվի մեծ գումարից և երեխաների խնամակալությունից: