«Ժողովուրդ». ՀՔԾ-ի նոր շենքի նկուղը ջուր է լցվել


09:24 , 26 սեպտեմբեր, 2014

«Ճակատագրական դժբախտությունները չեն շրջանցում գործող իշխանություններին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայության նոր` Վաղարշյան փողոցի վրա գտնվող շենքի նկուղը երեկ ջուր էր լցվել:

Այս իրավիճակը հետաքրքիր էր այնքանով, որ նախկինում ՀՀ գլխավոր դատախազության շենքում գործունեություն ծավալող ՀՔԾ-ն վաղուց իր վարույթում գտնվող և գտնված գործերի հատորները տարել և խնամքով դասավորել էր նոր մասնաշենքի նկուղում:

Վնասե՞լ է արդյոք նկուղում լցված ջուրը, օրինակ, Մարտի 1-ի արյունահեղության առիթով հարուցված քրեական գործի բազմաթիվ հատորները: «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՔԾ մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանը պատասխանեց, թե կենցաղային խնդիր է եղել ընդամենը, ոչինչ պետք չէ փնտրել»,-գրում է թերթը։