08:35 , 26 սեպտեմբեր, 2014«Այս օրերին Ջերմուկ քաղաքի հենց կենտրում մեծ թափով ընթանում են շքեղ հյուրանոցային համալիրի կառուցման աշխատանքները:
Ջերմուկում շուտով բացվելու է աշխարհում հայտնի «Hayatt» բրենդի հյուրանոցը, որի շահագործումն արդեն «դարդերի» մեջ է գցել քաղաքի գործող «թանկարժեք» հանգստյան տների սեփականատերին, որոնք մտավախություն ունեն, թե «Hayatt»-ն իրենցից հաճախորդներ կփախցնի:
Հյուրանոցն ունենալու է SPA կենտրոն, ջրաբուժարան, լողավազաններ, անգամ աղոթատեղի: Այս շենքի նախագծողն է «Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոցը»,-գրում է թերթը: