00:07 , 26 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Սպիտակ տունը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ում և Փարիզում պատրաստվող ահաբեկչությունների մասին տեղեկությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք դեռևս չենք հաստատել պատրաստվող ահաբեկչությունների մասին տեղեկությունը, և մենք պետք է վերանայենք մեր իրաքցի գործընկերներից ստացված ցանկացած տեղեկություն` որոշումներ ընդունելուց առաջ»,- հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Քեյթլին Հեյդենը: