23:21 , 25 սեպտեմբեր, 2014
Araratnews.am-ը գրում է․
Բրիտանացի հումորիստ Էնդի Զալցմանը քննադատության թիրախ է դարձել այն բանից հետո, երբ BBC-ի եթերում կատակել է, թե Շոտլանդիայի անկախության հանրաքվեից հետո պետք է հանրաքվե անցկացնել ու պարզել, թե արդյոք պետք է գլխատել Եղիսաբեթ II-ին: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Զալցմանը մասնակցել է Radio 5 Live շոուին՝ քննարկելու Շոտլանդիայի անկախության հանրաքվեի արդյունքները: Հաղորդման եթեր հեռարձակվելուց հետո բրիտանական ռադիոընկերությունը բազմաթիվ բացասական մեկնաբանություններ է ստացել, որոնցում ռադիոլսողները հումորն «անհամ» և «վրդովեցուցիչ» են համարել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ