22:57 , 25 սեպտեմբեր, 2014
Araratnews.am-ը գրում է․
Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում վերջին փոփոխությունները թեև առևտրային գործունեությամբ զբաղվողների հարկային դրույքաչափի զգալի փոփոխություն են նախատեսում, սակայն ձեռքբերումների փաստաթղթավորման պահանջը և դրա չկատարման պատժամիջոցները լուրջ խնդիրներ են առաջացնալու փոքր և միջին ձեռնարկատերերի մոտ:
«Առաքելություն» կուսակցությունը, կողմ լինելով ստվերի դեմ պայքարի կառավարության նախաձեռնություններին, միևնույն ժամանակ համոզված է, որ ստվերային տնտեսության արդյունավետ կրճատումը հնարավոր է միայն տնտեսության ամբողջ ցիկլի խիստ և հետևողական վերահսկողության միջոցով, մասնավորապես առևտրի առաջին փուլի` ներմուծման մաքսազերծման համակարգային փոփոխությունների իրականացումից, որը մեխանիկորեն հարկային դաշտ կբերի մնացած փուլերի մասնակիցներին` մեծածախ վաճառք, մանրածախ վաճառք:
Կուսակցությունը առաջիկայում կներկայացնի հարկային բարեփոխումների համալիր առաջարկներ, որոնք էապես կնպաստեն ստվերի կրճատմանը` առանց վնասելու բիզնես միջավայրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ