ԱՄՆ-ը Իրաքում և Սիրիայում գործողությունների համար օրական 7-10 մլն դոլար է ծախսում. Պենտագոն


22:51 , 25 սեպտեմբեր, 2014

38538041in.am-ը գրում է․

ԱՄՆ զինված ուժերը այժմ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ ծավալած պայքարում օրական մոտ 7-10 մլն դոլար են ծախսում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Պենտագոնի մամլո քարտուղար, դերծովկալ Ջոն Քիրբիին:

Նա հստակեցրել է, որ խոսքը կոնկրետ թվերի մասին չէ, այլ առավել «գրագետ նախնական գնահատականների»:

Քիրբին նաև հայտնել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության ռադիոտեղակայմանը հետևելու համար նախատեսված համակարգերը նախկինի պես պասիվ են մնում ԱՄՆ-ի և դաշնակիցների` գրոհայինների օբյեկտներին ուղղված ավիահարվածների ժամանակ: