22:39 , 25 սեպտեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Եթե խոշոր ձեռնարկությունը ՓՄՁ ներկայացուցչին փաստաթուղթ չի տրմադրում ձեռք բերված ապրանքների մասին, ապա ՓՄՁ ներկայացուցիչը պետք է գրանցվի ֆինանսների նախարարության կայքում և գրի այդ խոշոր ձեռնարկության անունը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնարար Վախթանգ Միրումյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե ինչպես է աշխատելու «Շրջանառության հարկի մասին» հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենքը, եթե խոշոր ձեռնարկությունները փոքրերին փաստաթուղթ չեն ներկայացնում:
«Օրենքն առաջին հերթին՝ պատժիչ գործողություն է նախատեսում խոշորի համար: Օրենքն ասում է՝ խոշոր տնտեսվարող սուբյեկտ, եթե դու մատակարարում ես ապրանք, բայց չես տրամադրում փաստաթուղթ, դու պատժվելու ես, առաջին անգամ՝ այդ փաստաթղթում նշված ամբողջ ապրանքի արժեքի 50%-ի չափով, երկրորդ անգամ՝ 100%-ով, երրորդ անգամ՝ 200%-ով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ