Սիրիայի սահմանի վրա 450 մարդ է ձերբակալվել ահաբեկչության կասկածանքով


21:52 , 25 սեպտեմբեր, 2014

Lurer.com-ը գրում է․

Առնվազն 450 մարդ է ձերբակալվել Լիբանանի զինվորականների կողմից՝ Սիրիայի սահմանից ոչ հեռու Էրսալ քաղաքի մոտ: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:

Լիբանանյան անվտանգության ծառայության ներկայացուցիչների հաղորդմամբ ձերբակալվածների մեջ, հնարավոր է, «իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները լինեն:

Շաբաթ օրը, լիբանանյան զորքերը հարձակվեցին ավազակախմբերի դիրքերի և ճամբարների վրա: Տասնյակ ահաբեկիչներ են վերացվել: