Օդանավակայանում դրված են ջերմացույցեր, որոնցով 2 մետր հեռավորության վրա որոշվում է՝ ուղևորը ջերմություն ունի՞, թե՞ ոչ. մասնագետ


19:34 , 25 սեպտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցառումները՝ Էբոլա վիրուսի Հայաստան ներթափանցումը կանխելու համար: Մասնավորապես՝ պետական սահմաններին ուժեղացվել է հսկողությունն ուղևորների նկատմամբ, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դրված են ջերմացույցեր, որոնք հնարավորություն են տալիս 2 մետր հեռավորության վրա որոշել՝ արդյո՞ք տվյալ ուղևորն ունի ջերմություն, թե՞ ոչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Մանրամասներ ներկայացնելով Էբոլա վիրուսի մասին՝ նա շեշտեց, որ այս վիրուսով հարուցված հիվանդությունը սուր ընթացքով վարակիչ հիվանդություն է և 90% և ավելի դեպքերում ավարտվում է մահով:

«Հիվանդությունը մարդկանց փոխանցվում է կենդանիների՝ կապիկների, խոզերի, այծյամների միջոցով»,-ասաց մասնագետը՝ շարունակելով. «Մարդն այս տենդով հիվանդանում է հիվանդ մարդու կենսաբանական արտազատուկների հետ շփման միջոցով՝ արյան, ախտահարված օրգանների, նաև՝ շրջապատի առարկաների»,-ասաց մասնագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ