Վրաստանն ու Հայաստանը օազիսներ են մահմեդական աշխարհում


19:28 , 25 սեպտեմբեր, 2014

Hayeli.am-ը գրում է․

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաց պատրիարք Իլյա 2-րդը պատրիարքարանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն ու Վրաստանը քրիստոնեական օազիսներ են մուսուլմանական աշխարհում:

«Մենք շատ բարդ ժամանակներում ենք ապրում (…) Հայաստանը եւ Վրաստանը մուսուլմանական աշխարհում քրիստոնեական օազիսներ են: Հիշում եմ Վատիկանում Հռոմի պապի հետ ունեցած հանդիպումը: Նա վերցրեց ատլասն ու զննեց Հայաստանի ու Վրաստանի աշխարհագրական դիրքը: Հետո նա ասաց, որ Հայաստանն ու Վրաստանը բավականին բարդ աշխարհագրական դիրք ունեն, որ նրանք քրիստոնեական օազիսներ են: Ուստի մենք պետք է առանձնահատուկ ուշադիր լինենք միմյանց նկատմամբ», – նշել է պատրիարքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ