18:56 , 25 սեպտեմբեր, 2014
GalaTv.am-ը գրում է․
Էբոլա հեմոռագիկ տենդից զոհերի թիվն Արևմտյան Աֆրիկայում հասել է 2917-ի, վիրուսով վարակվել է 6263 մարդ, փոխանցում է հինգշաբթի օրը Reuters գործակալությունը` հղում կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր 2793 զոհի ու 5762 վարակվածի մասին:
Էբոլա վիրուսը շարունակում է տարածվել Արևմտյան Աֆրիկայի տարածքում: Ներկայում վարակման դեպքեր են գրանցվել Լիբերիայում, Սիերա Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում ու Սենեգալում: Ընդդեմ վիրուսի արդյունավետ պատվաստանյութ դեռևս գոյություն չունի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ