Apple-ը թողարկել է iOS-ի հին տարբերակին անցնելու հրահանգ


20:37 , 25 սեպտեմբեր, 2014

7a53db28-e7a7-44d4-921c-88975a79abe3-460x2761in.am-ը գրում է․

Apple ընկերությունը իր կայքում հրապարակել է հրահանգ, որը օգտատերերին կօգնի iOS 8 գործառնական համակարգից անցում կատարել հին տարբերակին: Նրանք խնդիրներ էին ունեցել սմարթֆոններում թարմացված 8.0.1.-ի ներբեռնումից հետո: Միաժամանակ, ընկերությունը հայտնել է 8.0.2. համակարգի համար հերթական թարմացման թողարկման մասին՝ հայտնում է RBK-ն:

Շնորհանդեսից երկու շաբաթ անց Apple-ի նոր սարքերի սեփականատերերը դժգոհում էին թարմացման ներբեռնումից հետո սմարթֆոնի աշխատանքի խափանումներից:

iPhone 6-ի, iPhone 6 Plus-ի ու որոշ հին մոդելների թարմացումը հանգեցնում է ցանցի կորստի ու Touch ID-ի անջատման:

Իր պատմության մեջ առաջին անգամ Apple-ը որոշեց կասեցնել թարմացման գործընթացը:

Վերջին արդիական տարբերակը դարձյալ iOS 8.0-ն է: