Աշխարհի ամենագունագեղ ծաղկային փառատոնը (PHOTO, VIDEO)


17:36 , 25 սեպտեմբեր, 2014

Նիդերլանդների Ցունդերտ քաղաքում այս ամիս կայացել է «Bloemencorso Zundert» ծաղկային շքերթը։ Այստեղ ներկայացված քանդակները ստեղծվում են պապյե-մաշեից և մետաղալարից։ Դրանք զարդարվում են են բացառապես գեորգենի ծաղկով։ Այս ամենամյա շքերթը տեղի է ունենում սեպտեմբերի առաջին կիրակի օրը։ Նախապատրաստական աշխատակիցներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերում գյուղի գրեթե բոլոր բնակիչները՝ անկախ տարիքից ու սոցիալական կարգավիճակից։ Բոլոր կազմակերպչական աշխատանքներն իրականացվում են կամավորների ջանքերով։ Այս հոդվածում մենք ծաղկաքաղ ենք արել վերջին երեք տարիներին այս շքերթի շրջանակներում ցուցադրված լավագույն քանդակները։ Հուսով ենք, որ դրանք Ձեզ դուր կգան։