16:45 , 25 սեպտեմբեր, 2014Բազմաթիվ հիշարժան պահեր ու իրադարձություններ ժամանակի ընթացքում մոռացության են մատնվում, սակայն դրանց մասին վկայող լուսանկարները տասնամյակներ անց հանկարծ նորից ասպարեզ են ելնում՝ ծառայելով իբրև պատմական իրադարձությունների ու մոռացված պահերի վառ վկայություններ։ Այս լուսանկարներում պատկերված են այնպիսի բաներ, որոնք կարող են անհեթեթ ու զավեշտալի թվալ ժամանակակից մարդուն, սակայն գուցե մերօրյա լուսանկարներն էլ գալիք սերունդների համար ոչ պակաս զավեշտալի լինեն։

Ոստիկանության աշխատակիցը ժյուրիի դեր է կատարում 1930 թ.-ին Լոնդոնում կայացած կոճերի մրցույթում

Մուկ բռնողը ցուցադրում է իր մասնագիտական կարողությունները (1904 թ.)

Այս մարդը փորձարկում է Ամերիկյան ֆուտբոլում օգտագործվող սաղավարտի նախատիպը (1912 թ.)։

Բեթմենը փղի վրա (1967 թ.)

Ջրային թռչուններին որսալու համար նախատեսված զենք (1800-ականներ)

Անգլիական «Spitfire»-ը գարեջրի տակառներ է մատակարում այն զորքերին, որոնք 1944 թ.-ի հունիսին մարտնչում էին Նորմանդիայում։

Անգլիացի ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքը թեյ է հրամցնում «Metro-Goldwyn-Mayer»-ի հայտնի առյուծին (1975 թ.)։

Սլվադոր Դալին զբոսանքի է հանել իր սիրելի կենդանուն՝ մրջնակերին (1969)

Կանայք բռնցաքամարտով են զբաղվում շենքերից մեկի կտուրին (1938)

Կանայք լուսանկարվում են Վաշինգտոնում փայտից պատրաստված լողազգեստներով (1929)

Շարժական սաունա

ԱՄՆ-ի սահմանապահը իր կողմ է քաշում սահմանը հատել ցանկացող փախստականին, որպեսզի թույլ չտա նրան փախչել Մեքսիկա (1920)։

2 ճապոնացի կին ամոթից ծածկել են իրենց դեմքը Տոկիոյի դատարաններից մեկում տեղի ունեցող դատվարության ժամանակ։

Ռուս զինվորներն իրենց մարտական տանկից կերակրում են բևեռային արջերին (1950 թ.)։

Շարժական հեռուստացույցի նախատիպը (1967)

Մալարիայի դեմ դեղամիջոցի գովազդ, որը տեղադրվել է փողոցում 1941 թ.-ին։ Պաստառի վրա գրված է. «Այս մարդիկ «Ատաբրին» չեն ընդունել»։

Դեմքի գեղարարական միջոց, որը լայն տարածում ուներ 1966 թ.-ին։ Այս գեղարարական միջոցը հայտնի էր «Icebox» (բառացի՝ սառցե արկղ) անվանմամբ։