16:30 , 25 սեպտեմբեր, 2014
Araratnews.am-ը գրում է․
Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին մեղադրել է ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու և աջակցելու մեջ: Այս հայտարարությունը տարածվել է այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանը Եգիպտոսի գործող նախագահ Աբդ Ա-Ֆաթահ Ալ-Սիսիին մեղադրել է երկրում հեղաշրջում իրականացնելու մեջ:
«Զարմանալի չէ, որ սուտն ու զրպարտանքը հնչում են Թուրքիայի նախագահի շուրթերից, ով ձգտում է խռովություն տարածել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում` ինչպես քաղաքականապես և ֆինանսապես, այնպես էլ ապաստան տրամադրելով աջակցելով ահաբեկչական խմբավորումներին», – ասվում է Եգիպտոսի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ