Հարց սեքսապաթոլոգին. Հնարավո՞ր է կանխել տղամարդու վարակվելու վտանգը, եթե անպաշտպան հարաբերությունից հետո կատարենք ախտահանիչ լուծույթներով լվացումներ


20:00 , 25 սեպտեմբեր, 2014

ՀԱՐՑ

Հնարավոր է կանխել տղամարդու վարակվելու վտանգը, եթե անպաշտպան հարաբերությունից հետո կատարենք ախտահանիչ լուծույթներով լվացումներ:

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Իհարկե անտիսեպտիկ բազմաթիվ լուծույթներ են հայտնի, որոնք նախատեսված են ինտիմ հիգիենայի ոլորտում կիրառման համար, սակայն պետք է ասել, որ անպաշտպան սեռական հարարաբերության ժամանակ ինֆեկցիոն ագենտի ներթափանցումը հիմնականում տեղի է ունենում տղամարդու միզուկի միջոցով և թափանցելով խորանիստ շերտեր վերընթաց ճանապարհով բարձանում է: Անտիսեպտիկ լուծույթներով արտաքին լվացումները գործնականում չեն խոչընդոտում ինֆեկցիայի ներդրմանը միզուկում, և հիմնականում լինում են ոչ արդյունավետ, իսկ ներմիզուկային լվացումները կարող են նպաստել վերընթաց տարածմանը: Ոստի դրանք չեն կարող համարվել արդյունավետ կանխարգելիչ միջոց. ավելին, երբեմն որակապես փոխում են վարակի կլինիկական դրսևորումները՝ դժվարացնելով ախտորոշման և բուժման ընթացքը: