16:06 , 25 սեպտեմբեր, 2014
Life.panorama.am-ը գրում է․
Որոշ մթերքներ, որոնք առօրյա կյանքում մենք կիրառում ենք, իրականում կարող են նպաստել քաշի կարգավորմանը` ընդ որում չվնասելով առողջությունը: Այսպես.
1. Վարսակը ոչ միայն շատ համեղ է, այլև քաղցի զգացողությունը արագ մարելու հատկություն ունի: Վարսակը պարունակում է սննդային մանրաթելեր, որոնք նպաստում են արյան մեջ խոլեստերինի քանակի նվազմանը և կայունացմանը:
2. Հավի ձուն պորտեինների հրաշալի աղբյուր է, բացի այդ համեմատաբար քիչ քանակությամբ կալորիականություն պարունակող մթերք է:
3. Խնձորը հարուստ է հզոր հակաօքսիդանտներով և այլ սննդարար նյութերով: Այն պարունակում է պեկտին, որը ի վիճակի է կիսել և օրգանիզմից դուրս բերել ճարպային բջիջները:
4. Կանաչ չիլի պղպեղը պարունակում է կապսաիցին, որը խթանում է բջիջների աճին, ինչպես նաև կարճաժամկետ բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը, որը ակտիվ հալեցնում է ճարպային բջիջները:
5. Սխտորը պարունակում է ալլիցին, որն ունի հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ, ինչպես նաև նպաստում է վնասակար խոլեստերինի ու հյուսվածքներում ճարպային բջիջների մակարդակի նվազեցմանը:
6. Մեղրը ճարպը հալեցնելու լավագույն միջոցն է: Այն լցրեք տաք ջրի մեջ և ամեն առավոտ խմեք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ