ՀՀԿ տատիկին հարվածելով՝ ստիպում են լռել․ (video)


16:12 , 25 սեպտեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում Երևանի տոնավաճառների՝ «Մալաթիայի», «Հրազդանի», «Ֆիրդուսի» աշխատակիցները: Եկել էր նաև ՀՀԿ տատիկը, ով սկսեց իր ելույթը՝ չմիանալով բողոքի ակցիայի մասնակիցներին:

Նա օրինակ էր բերում, որ առևտրականներից մեկը երկու բնակարան կարողացավ ձեռք բերել: Աշխատակիցներից մի քանիսը տատիկին դիմեցին՝ եթե կյանքը Հայաստանում այդքան լավ է, ինչո՞ւ ես ողորմություն հավաքելով գոյությունդ պահում:

Տատիկի ելույթը նյարդայնացնում էր բոլորին: Ակցիայի կանանցից մեկը չդիմացավ և ուժեղ հարվածեց ՀՀԿ տատիկի գլխին՝ նրան անվանելով հինգ հազար դրամանոց: