Ոսկու շուկայի սեփականատիրոջ դեմ բողոք կլինի՞. armlur.am


15:42 , 25 սեպտեմբեր, 2014

Ոսկու շուկայի սեփականատիրոջ դեմ բողոք կլինի՞Armlur.am-ը գրում է․

Այսօր Ոսկու շուկայում խառնաշփոթ ստեղծած և զայրույթից գույքը վնասած սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի նկատմամբ կարգապահական վարույթ կամ քրեական գործ չի հարուցվի: Այս մասին Armlur.am-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից` պատճառաբանելով, որ Վ. Աբրահամյանը հասարակական կարգը չի խախտել, այլ պարզապես գույքն է վնասել: Նման դեպքում, ինչպես հայտնի դարձավ Armlur.am-ին, քաղաքացիները պետք է բողոք ներկայացնեն դատարան կամ ոստիկանություն, հակառակ դեպքում՝ որևէ պատասխանատվության Ոսկու շուկայի սեփականատերը չի ենթարկվի, քանի որ դեպքը քաղաքացիաիրավականի սահմաններում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ