Մատենադարան Էջմիածնում`զինված բոլոր տեխնիկական միջոցներով


12:20 , 4 սեպտեմբեր, 2012

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Մատենադարան (կառուցվել և գործելու է բարերարությամբ Վաչե և Թամար Մանուկյանների, ճարտարապետ` Արտակ Ղուլյան)
Սքանչելի այս շինության հիմնարկեքը կատարվել է 2009թ. սեպտեմբերի 22-ին, առաջիկա հոկտեմբերին Մատենադարանը պաշտոնապես կսկսի գործել: Այստեղ են մեկտեղվելու Մայր Աթոռի երեք գրադարանները և ձեռագրատունը` հնարավորություն տալով ընթերցասեր հասարակությանը, աշխարհական և հոգևորական գիտնականներին օգտվել Մայր Աթոռում առկա հարուստ կրոնական և հայագիտական գրականությունից: Մատենադարանն ունի ընդարձակ ընթերցասրահներ, զինված է անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցներով: