Ադրբեջանը վերադարձրել է հայ գերուն. ԿԽՄԿ


14:36 , 25 սեպտեմբեր, 2014

Ադրբեջանը վերադարձրել է հայ գերուն. ԿԽՄԿYerkir.am-ը գրում է․

Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հայ գերի` Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սարգիս Անանյանին, ով օգոստոսի 26-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զարուհի Ամատունին:   

Նա հայտնեց, որ, ԿԽՄԿ-ի միջնորդությամբ, հայ գերին վերադարձվել է հայրենիք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ