14:00 , 25 սեպտեմբեր, 2014Aysor.am-ը գրում է․
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը համապատասխան էր Թուրքիայի վարած քաղաքականությանն ու Թուրքիայի վարած քաղաքականության համատեքստում էր:Aysor.am-ի հետ զրույցում ՄԱԿ-ի ԳԱ 69-րդ նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն այսպես որակեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Թուրքագետն ընդգծեց, որ ելույթի ընտրված տերմինալոգինան շատ հասկանալի ու ընկալելի էր հենց Էրդողանի ու նրա վարչակազմի համար.
«Բանն այն է, որ նրանք մոտավորապես նույն ոճի ելույթներ են ունենում: Հայաստանի ու կենկրոտ հայ-թուրքական սահմանի հետ կապված Էրդողանը բազմիցս ավելի կոշտ արտահայտություններով է խոսել, իհարկե, ոչ նման հեղինակավոր ամբիոններից: Կարծում եմ՝ նախագահի ելույթն ընդանրապես ու կոնկրետ «գրողի ծոցի» հետ կապված նրա հայտարարությունն, ըստ էության, արտահայտում էր հայ ժողվրդի հավաքական կամքը և այդ գաղափարը կիսում են հայերը և Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Թուրքագետը նշեց, որ իր կարծիքով՝ սա Թուրքիայի վարած այս 5 տարվա ապակառուցողական քաղաքականությանը տրված նորմալ և ադեկվատ պատասխան էր:
Անդրադառնալով Թուրքիայում նախագահի փոփոխությանը՝ Ռուբեն Մելքոնյանն նշեց, որ ոչ միայն չի ակնկալում վարած քաղաքականության փոփոխություն, այլև, կարծում է, որ այն ավելի կկոշտանա:
«Եթե Աբդուլա Գյուլի պարագայում մենք գործ ունեինք քիչ թե շատ ավելի հավասարակշիռ գործչի հետ, ճիշտ է, էլի հակահաայկական շեշտադրումներով, բայց՝ ավելի դիվանագետ ու քաղաքակիրթ, ապա Էրդողանի պարագայում այս բոլոր հատկանիշները բացակայում: Նա ունի և քաղաքակրթության պակաս, և ոչ դիվանագիտական պահվածք, և ոչ զսպված, ավելին՝ անհավասարակշիռ քաղաքական գործիչ է»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը: