Ադրբեջանը պետք է կատարի Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած պարտավորությունները. Ան Բրասեր


11:30 , 25 սեպտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Ադրբեջանը, մտնելով Եվրոպայի խորհուրդ, կամավոր ստանձնել է ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտում պարտավորություններ, և դրանք կրում են ոչ միայն քաղաքական, այլև իրավաբանական բնույթ և պարտադիր են իրականացման համար: Այդ մասին Ադրբեջան կատարած այցի արդյունքներով սեպտեմբերի 24-ի երեկոյան կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ան Բրասերը, հաղորդում է contact.az-ը:

Նա հայտարարել է երկրում ուժեղ ընդդիմության գործունեության համար օրենսդրական երաշխիքների բացակայության մասին, առանց որի առկայության ժողովրդավարությունն անհնարին է:

Բրասերը նաև կենտրոնացրել է ուշադրությունն Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ակտիվիստների վերջին ձերբակալությունների վրա:

ԵԽԽՎ նախագահը հայտնել է, որ Ադրբեջան կատարած եռօրյա այցի ընթացքում հանդիպել է երկրի նախագահի, խորհրդարանի խոսնակի, խորհրդարանում քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և ազատազրկման մեջ գտնվող անձանց հետ:

Նրա խոսքով՝ խորհրդարանում հանդիպումների ընթացքում քննարկումների հիմնական թեման է դարձել ղարաբաղյան հակամարտությունը:  Նա նշել է, որ խնդիրը կարող է կարգավորվել երկխոսության միջոցով, և ԵԽ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ