«Հայկական ժամանակ». Նախկին օմբուդսմենը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածու


09:21 , 25 սեպտեմբեր, 2014

«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայաստանյան դատավորի պաշտոնը ստանձնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը:

Վերջինս ՄԻՊ պաշտոնից հրաժարարական տվեց 2011 թվականին և նշանակվեց Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքներիր հանձնակատարի ներկայացուցիչ:

ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը:

ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր դառնալու 11 թեկնածու է ինքնառաջադրվել»,-գրում է թերթը: