«Չորրորդ իշխանություն». Քննարկվում է Սյունիքի մարզպետի պաշտոնը ՀՅԴ-ին զիջելու հարցը


09:12 , 25 սեպտեմբեր, 2014

«Իշխանական աղբյուրների պնդմամբ, ՀՀԿ ներսում վերջին օրերին քննարկվում է Սյունիքի մարզպետի պաշտոնը ՀՅԴ-ին զիջելու հարցը: Թե կոնկրետ ում են ցանկանում նշանակել մարզպետ, մեր աղբյուրները չհայտնեցին. առայժմ չկա վերջնական որոշում, ուստի և՝ չկա կոնկրետ թեկնածու:

Իսկ ՀՀԿ ներսում քննարկումներն ընթանում են քաղաքական վերջին զարգացումների ֆոնին, երբ ՀՅԴ-ն հրաժարվեց քառյակի շրջանակներում միասնական հանրահավաքից և պնդում է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին:

Իհարկե, չի բացառվում, որ վերջին պահին ՀՀԿ-ն որոշի որևէ մեկիին էլ չզիջել Սյունիքի մարզն ու այնտեղ նշանակել իր կուսակցականին»,-գրում է թերթը: