23:29 , 24 սեպտեմբեր, 2014Panorama.am-ը գրում է.
Նյու Յորքում այսօր անցկացվող ՄԱԿ ԳԱ 69-րդ նստաշրջանում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, իր ելույթում անդրադարձել է աշխարհի տարբեր տարածաշրջաններում վերջերին օրերին տեղի ունեցած ահաբեկչական ակտերին: Խոսելով Մերձավոր Արևելքում ծայրահեղական իսլամիստական խմբավորումների գործելաոճի մասին՝ Օլանդը շեշտադրել է այն հանգամանքը, որ վերջիններս սպանում են ոչ միայն այլադավաններին ու այլախոհներին, այլ նաև իրենց իսկ հավատակիցներին:
«Պետք է պայքարել ահաբեկչության դեմ, որը սահմաններ չի ճանաչում: Այդ գործում իր ուրույն դերակատարումը պետք է ունենա նաև Միավորված Ազգերի Կազմակերպությունը»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ