23:22 , 24 սեպտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է.
Ինչպես գրում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Apple-ի նոր սմարթֆոնից օգտվող մի շարք մարդիկ գանգատվել են, որ իրենց նոր iPhone 6 Plus սմարթֆոնը, տևական ժամանակ նստած վիճակում գտնվելուց հետո, թեքվում է տաբատի առջևի գրպանում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ներկայացված սմարթֆոնը տարբերվում է 5.5 դյույմանոց էկրանով և 7.1 մմ հաստության կորպուսով: Apple-ի ներկայցուցչիներն ընդգծում է այն փաստը, որ իրեն հաջողվել է սմարթֆոնն ավելի բարակ դարձնել 7.6 մմ հաստությամբ կորպուսով iPhone 5S-ից:
Այնուամենայնիվ դեռևս հայտնի չէ, թե որքանով է հավաստի սմարթֆոնի դեֆորմացման մասին տեղեկությունը: