Սերգեյ Լավրովը արձագանքել է ԱՄՆ նախագահի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթին


22:32 , 24 սեպտեմբեր, 2014

Hraparak.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ Գլխավոր ասմաբլեայում ունեցած իր ելույթում անդրադարձել էր միջազգային հանրության տագնապներին և խաղաղությանը սպառնացող վտանգներին, որոնց շարքում նշել էր նաև Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի (Եվրոպայի) դեմ: Այս կապակցությամբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ լավրովը մասնավորապես նկատել է. «Մենք իմացանք, որ նախագահ Օբաման իր ելույթում Ռուսաստանին արժանացրել է աշխարհի խաղաղությանը սպառնացող չարիքների շարքում երկրորդը լինելու պատվին: Առաջին տեղում Էբոլայի վիրուսն է, երկրորդում Ռուսաստանը և միայն երրորդում «Իսլամական պետությունն» ու մնացած ահաբեկչական խմբավորումները, որոնք տերուտնօրինություն են անում Մերձավոր Արևելքում, ընդ որում այն երկրներում, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը ինտերվենցիա է կատարել՝ միջազգային բոլոր օրենքներին հակառակ»: 

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ