Պիրլոն արդեն հունվարին կարող է հայտնվել MLS-ում


22:06 , 24 սեպտեմբեր, 2014

Պիրլոն արդեն հունվարին կարող է հայտնվել MLS-ումPanorama.am-ը գրում է.

«Յուվենթուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հունվարին կարող է հայտնվել «Լոս Անջելես Գելեքսի» թիմում: Ամերիկյան ակումբը մտադիր է անպայման իրականացնել այդ տրանսֆերային գործարքը` կարիերան ավարտող Լենդոն Դոնովանին փոխարինելու համար: Եթե ամեն ինչ այդպես ընթանա, Իտալիայի հավաքականի 35-ամյա կիսապաշտպանը կարող է դառնալ թիմի այն միակ ֆուտբոլիստը, ում աշխատավարձը կարող է ավելի բարձր լինել MLS-ի կանոնակարգով սահմանված աշխատավարձի առավելագույն չափից:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ