Ազգս նորից բարոյական հաղթանակաների կայֆերի մեջ է


22:07 , 24 սեպտեմբեր, 2014

Հզոր ենք էլի, նախագահ ունենք, որ կարում է գնա ՄԱԿ-ի ամբիոնից ժողովրդի բերանով ասի գրողի ծոցը վավերացնեք արձանագրությունները... Լավ է չի ասել «թաղեմ իրանց բոյը», կամ «գետինը մտնեք, թուրքեր», պատկերացնում եմ ինչ կարգի ցնծության բոց կելներ հայոց ֆեյսբուքյան երդիկից...

Բայց ունիկալ ազգ ենք, կարանք սոված մնանք, ստրկության մեջ ապրենք, մենակ թե թուրքի մերը քրֆենք. իհարկե հասկանում եմ, որ էստեղ հոգեբանական ասպեկտն էլ կա, ենթագիտակացական սրացումներ են լինում, բայց հարց է առաջանում արհավիրքներ տեսած շատ ազգեր ինչպես են հաղթահարում ենթագիտակցությանը ու գիտակացականը զարգացնում...

Ժամանակն է, որ դադարեցնենք մեր մասին դիֆերամբերներ ձոնելու անպտուղ գործը, ժամանակն է, որ դադարեցնենք հայելու մեջ միայն մեզ փնտրելը, սթափվելու ժամանակն է, գոնե առնվազն նրա համար, որ էլի պետականություն ունենանք ու էլի մեր մասին լեգենդներ պատմենք չգոյի մեր եզերքում...

Ազգայինը «գրողների ծոցերով» չի սահմանվում ազգ, ազգայինը ազգի ուղիղ մեջքով է չափվում ազգ, ազգայինը գողական պանյատների ու կեղծ թասիբների մեջ խորթ է ազգ, կամ եթե ես սխալ կարծիք ունեմ մեր ազգի մասին, ուրեմն կամ պատկերացումներս պետք է հաղթեն ու այլ իրականություն տեսնեմ, կամ էլ կպարփակվեմ երազների իմ «ագռավաքարում»