6-ոտանի հորթ է ծնվել (տեսանյութ)


21:40 , 24 սեպտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է.

Արտասահմանյան ԶԼՄ-ներից տեղեկանում ենք, որ Չինաստանի Շանդուն նահանգում 6-ոտանի հորթ է ծնվել։ Ինչպես լրատվամիջոցներին պատմել է կենդանու տերը լրացուցիչ ոտքերը, որոնք աճում են պարանոցից, նրան ոչ մի անհարմարություն չեն պատճառում, սակայն կենդանին չի կարող դրանք շարժել:

Նա նաև նշել է, որ անասնաբույժները կարող են հեշտությամբ հեռացնել կենդանու ավելորդ վերջույթները, սակայն տերը չի ցանկանում, որ հորթին վիրահատեն, քանի որ ցանկանում է վաճառել նրան տարօրինակ կենդանիների այգուն։

 Ըստ տիրոջ`  սրա պատճառը մուտացիան է, որը պայմանավորված է նահանգում գտնվող ձեռնարկությունների վնասակար արտանետումներով։