21:28 , 24 սեպտեմբեր, 2014
Հանցավոր կազմակերպության անդամները, ովքեր երեխաների վաճառքով են զբաղվում, ձերբակալվել են Հունաստանի կենտրոնական Տրիկալա քաղաքում, հունական ոստիկանությանը հղում անելով՝ գրում է RIA Novosti-ն: Կազմակերպության անդամներին ձերբակալել են նորածնի վաճառքի ժամանակ, որն այդ պահին 21 օրական է եղել և վաճառվել է 10 հազար դոլարով: Ձերբակալվածների թվում Հունաստանի չորս և Բուլղարիայի երեք քաղաքացիներ են, այդ թվում՝ նաև երեխայի մայրը: «Ձերբակալվածները Հունաստանում յոթ տարվա ընթացքում 11 երեխա են վաճառել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նորածիններին վաճառել են անզավակ ընտանիքներին, որոնց համար իբրև փոխանակ մայրեր հիմնականում բուլղարուհիներն են հանդես եկել:
1in.am-ը գրում է.