ԻՊ-ի կողմից գերեվարված բրիտանացու կինը սարսափելի ձայնագրություն է ստացել ահաբեկիչների կողմից


19:32 , 24 սեպտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Սիրիայում «Իսլամական պետության» կողմից գերեվարված բրիտանացի տաքսու վարորդ Ալան Հենինգի կինը մի ձայնագրություն է ստացել, որում լսվում է, թե ինչպես է Հենինգը աղաչում խնայել իր կյանքը, հայտնում է Independent-ը` հղում անելով բրիտանացի կնոջը: Ավելի վաղ Բարբարա Հենինգը դիմել էր ահաբեկիչներին` խնդրելով խնայել իր ամուսնու կյանքը և ազատ արձակել վերջինիս:

47-ամյա Ալան Հենինգը Սիրիայում գերեվարվել է անցած տարի դեկտեմբերին: Նա Սիրիա էր մեկնել հակամարտությունից տուժողներին օգնելու համար: Ավելի ուշ ահաբեկիչները հայտարարել էին, որ պատրաստվում են գլխատել Հենինգին: