Վաղվանից սկսվում է ԲՀԿ, ՀԱԿ և Ժառանգություն կուսակցությունների մարզային հանրահավաքների շարքը


16:46 , 24 սեպտեմբեր, 2014

Վաղվանից սկսվում է ԲՀԿ, ՀԱԿ և Ժառանգություն կուսակցությունների կողմից նախաձեռնված մարզային հանրահավաքների շարքը Հայաստանի խոշոր քաղաքներում: Դատելով քաղաքացիների արձագանքներից՝ հասարակությունը սպասում է և լիահույս է, որ այս անգամ հանրահավաքները արդյունք կտան: Միանշանակ է, որ երկրում դժգոհությունների ալիքը այս անգամ պարզապես չի կարող մարել, քանի որ դժգոհ են բացառապես բոլոր ոլորտներում աշխատող քաղաքացիները, իսկ իշխանությունները կամ կտրվել են իրականությունից, կամ պարզապես ցանկություն չունեն իրականություն դարձնել 12+1 կետերը: Երկու դեպքում էլ նրանց հետագա պաշտոնավարումը դառնում է մեղմ ասած ոչ նպատակահարմար, եթե ոչ աղետալի վտանգներ պարունակող:
Ժողովուրդը սովորաբար պահանջում է քաղաքական ուժերից, բայց հարկ եղած դեպքում ոտքի չի կանգնում, իսկ քաղաքական ուժերը ունեն ժողովրդի աջակցության կարիքը, այնպես որ բոլորս պետք է ակտիվորեն մասնակցենք նախատեսվող հանդիպումներին ու հոկտեմբերի 10-ի համազգային հանրահավաքին, որպեսզի միասնաբար կարողանանք հասնել անհրաժեշտ փոփոխությունների: