15:23 , 24 սեպտեմբեր, 2014

1910 թ.-ին կառուցված այս պալատը շահագործվում էր իբրև թագավորական ընտանիքի բնակավայր։ Դարի մնացած կեսը Լեհաստանի համար լի էր անորոշություններով, կոմունիստների ղեկավարության օրոք պալատը գյուղատնտեսական դպրոց դարձավ, ինչպես նաև կացարան մտավոր հետամնաց երեխաների ու մեծահասակների համար։ Խորհրդային Միության անկումից հետո երբեմնի պալատը վերածվեց լքված վայրի։

2013 թ.-ի «Սենդի» մրրիկից հետո «Ջեթ Սթար» սահաբլուրը սուզված մնաց Ատլանտյան օվկիանոսում։ Այն 6 ամիս շարունակ ժանգոտում էր այն տեղ, մինչև որ այն վերջապես դուրս բերվեց ջրից։




Դետրոյթի անկումից հետո այնտեղի բազում պատմական շինությունները շահագործումից դուրս եկան։ Այս կինոթատրոնը անգործության մատնված բազում շենքերից մեկն է։


1969 թ.-ին բացված Սպրիպարկը Արևմտյան Բեռլինի միակ զվարճանքների զբոսայգին էր Խորհրդային Միության իշխանության ժամանակաշրջանում։ Երբ Բեռլինի պատը քանդվեց, ավելի ընդարձակ ու ավելի լավ զբոսայգիներ բացվեցին, ինչի արդյունքում էլ 2001 թ.-ին Սպրիպարկը փակվեց։



Գերի քաղաքը հիմնադրվել է 1905 թ,-ին՝ Ամերիկայի պողպատագործության ծաղկունքի ժամանակ։ Ժամանակին այս ծաղկուն քաղաքում մոտ 200,000 մարդ էր բնակվում։ Արտադրական սեկտորի ճգնաժամին զուգընթաց քաղաքի շինությունների կեսը անգործության մատնվեցին։



Պովեգլիան կղզի է Վենետիկի ծովածոցում։ Նապոլեոն Բոնապարտի տիրապետության ժամանակաշրջանում այն դարձավ ժանտախտի զոհերի մարմինների վերջին հանգրվանը։ Հետագայում Պովեգլիան վերածվեց հոգեբուժարանի։