15:17 , 24 սեպտեմբեր, 2014
Հայտնի լուսանկմարիչ Sandro Miller-ը աշխատելով Ջոն Մալկովիչի հետ ցանկանում էր ինչ-որ հատուկ բան անել ի նշան երախտիքի ու հիացմունքի բոլոր այն մեծ լուսանկարիչներին, ովքեր ոգեշնչել են նրան ու առաջնորդել իր ստեղծագործական ուղում։
Այսպիսով նա վերաստեղծել է բոլոր ժամանակների ամենաազդեցիկ լուսանկարիչների աշխատանքները։ Իսկ լուսանկարներում թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց վերամարկնավորել է Մալկովիչը։
Միլլերի լուսանկարչական բացառիկ տաղանդն ու Մալկովիչի դերասանական վարպետության միավորման արդյունքը կարող եք վայելել ստորև ներկայացվող ֆոտոշարքում։
Դորոթեա Լանգ – Գաղթական մայրը, Նիպոմո, Կալիֆորնիա (1936թ.)

Ֆիլիպպե Հալսման – Սալվադոր Դալի (1954թ.)

Ալբերտ Ուաթսոն – Ալֆրեդ Հիչքոք (1973թ.)

Վիկտոր Սկրեբնեսկի –Բեթթի Դեյվիս (1971թ.)

Էնդի Ուարհոլ – Ինքնադիմանկար (1986թ.)

Դիան Արբուս – Միաձվանի երկվորյակներ, Նյու Ջերսի (1967թ.)

Գորդոն Պարքս – Ամերիկյան-գոթական, Վաշինգթոն (1942թ.)

Յուսուֆ Կարշ – Էռնեստ Հեմինգուեյ (1957թ.)

Իրվինգ Պենն – Պաբլո Պիկասսո, Կանն, Ֆրանսիա (1957թ.)

Արթուր Սասե – Ալբերտ էնշտեյն (1951թ.)

Ալբերտո Կորդա – Չե Գեվարա (1960թ.)

Աննի Լեկբօվիչ – Ջոն Լենոն և Յոկո Օնո (1980թ.)

Բերտ Ստեյն – Մերիլինը վարդգույն վարդերի մեջ (1962թ.)

Դեյվիդ Բեյլի – Միք Ջագեր (1964թ.)

Էդվարդ Շերիֆ Կուրտիս – Երեք-Ձիերը (1905թ.)

Հերբ Ռիտս – Ջեք Նիքոլսոն, Լոնդոն (1988թ.)
