Ադրբեջանը երաշխավորում է հայ մարզիկների անվտանգությունը Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերում


14:30 , 24 սեպտեմբեր, 2014

xw_7350091in.am-ը գրում է․

2015թ. հունիսին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի կունենա առաջին Եվրոպական խաղերը: Կազմակերպիչ երկիրը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել հայ մարզիկների անվտանգությունը:

«Մենք բոլորին հրավիրել ենք մասնակցել Եվրոպական խաղերին: Կարծում ենք՝ Հայաստանը եվս մասնակիցներ կունենա մրցաշարում: Մենք պատրաստ ենք պետական մակարդակով ապահովել նրանց անվտանգությունը»,- հայտարարել է Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը:

Եվրոպական խաղերը կկայանան հունիսի 12-28-ը: 20 մարզաձևերում կխաղարկվեն 266 մեդալներ: