Որպես կանոն հարսանիքներին պատրաստվում են բավական երկար ժամանակ և մանրակրկիտ կերպով, սակայն երբ գալիս է բուն հարսանիքի օրը, տպավորություն է ստեղծվում, թե ամեն ինչ այնքան արագ անցավ, որ հիշել չի լինի: Ահա այս հարցում է, որ օգնության են գալիս հարսանեկան լուսանկարները` որպես այդ կարևոր օրվա մասին միակ հիշողություններ:





