11:06 , 24 սեպտեմբեր, 2014
Lurer.com-ը գրում է․
Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 24-ին երեկոյան ժամերին, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
25-27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ–արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 25-ին կնվազի 2-3 աստիճանով, 28-ին ևս 2-3 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 24-ին երեկոյան ժամերին, 28-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
