22:34 , 3 սեպտեմբեր, 2012 Վաղուց այստեղ ոչինչ չեմ գրել, բայց, ինչպես անցյալ անգամ նշեցի, հարգելի պատճառներով . վերանորոգում, տեղափոխություն, արձագուրդ և երեկ կրտսեր տղաս առաջին դասարան գնաց
: Կփորձեմ կոմպենսացնել բացթողումներս և քանի որ վերջերս մոտս սև և սպիտակ լուսանկարների շրջան է սկսվել, կներկայացնեմ ամբողջ աշխարհին հայտնի մեկ այլ հայ ծագում ունեցող լուսանկարչի՝ դիմանկարների վարպետ Յուսուֆ Քարշին:
Յուսուֆ (Հովսեփ) Քարշը ծվել է 1908 թ-ին Օսմանյան Կայսրության տիրապետության տակ գտնվող Մարդին քաղաքում: Ցեղասպանության ժամանակ հալածանքների ենթարկվելով և բազմաթիվ հարազատներ կորցնելուց հետո, որոնց թվում էր նաև կրտսեր քույրը, Յուսուֆի ընտանիքը տեղափոխվում է Սիրիա: Այնտեղից ծնողները նրան ուղարկում են Կանադա քեռու՝ Ջորջ Նաքաշի մոտ: Ջորջը լուսանկարիչ էր Քվեբեկում և ուներ իր սեփական ստուդիան: Քարշը ընտրեց նույն ուղին և հասնելով հաջողության՝ 1928-ին Ջորջ Նաքաշի օգնությամբ իր առաջին ցուցահանդեսը կազմակերպեց Բոստոնում: Երկու տարի անց վերադառնալով Կանադա Քարշը սկսեց բազմատիվ հայտնի մարդկանց հետ աշխատել, սակայն աշխարհով մեկ հանրաճանաչ դարձավ Ուինսթոն Չերչիլին լուսանկարելուց հետո: Նա մահացել է 93 տարեկան հասակում Բոստոնում:
Անցյալ դարաշրջանի 100 նշանավոր մարդկանցից Յուսոֆ Քարշը նկարել է 51-ին: Նա ուներ լույսերը տեղադրելու հատուկ մեթոդ, ինչի շնորհիվ լուսանկարվողի ձեռքերը ասես առանձին դիտվեին: Լրագրող Ջորջ Փերին այսպես է բնութագրել Քարշին “ The Sunday Times” բրիտանական պարբերականում. << երբ հայտնիները սկսում են մտածել անմահության մասին, նրանք գնում են Օտտավա Քարշի մոտ >>: Իսկ ինքը՝Յուսուֆը, այսպես է նկարագրում իր աշխատանքը.<<Ցանկացած կին և տղամարդ իր մեջ գաղտնիք է կրում, և իմ՝ լուսանկարչի առաջադրանքն է այն բացահայտելը, եթե ստացվի: Բացահայտումը, եթե իհարկե տեղի ունենա, կատարվելու է մի կարճ ակնթարթում՝ չմտածված շարժման, հայացքի միջոցով, դիմակի կարճատև անհետացման ընթացքում, դիմակի, որ բոլոր մարդիք կրում են աշխարհից իրենց ներքնաշխարհը թաքցնելու համար: Լուսանկարիչը պետք է օգտագործի հենց այդ ակնթարթային հնարավորությունը , այլապես պարտություն կկրի>>: Նա նաև ասել է. << Ինձ ուրախություն է պատճառում նկարել մեծ սիրտ, խելք և հոգի ունեցող մարդկանց՝ անկախ նրանից հայտնի են նրանք, թե ոչ>>:
Ահա այդ մարդկանց լուսանկարներից մի քանիսը:
Յուսուֆ Քարշ