«Հրապարակ». Կառավարության հնաբնակի գլխին «սև ամպեր» են կուտակվել


08:40 , 24 սեպտեմբեր, 2014

«Սև մութ ամպեր են կուտակվում կառավարության հնաբնակ Վաչե Տերտերյանի գլխին: Անգամ ասում են՝ նա կարող է հրաժեշտ տալ պաշտոնին: Տարածքային կառավարման փոխնախարարի պաշտոնում նրան կարող է փոխարինել սպորտի և երիտասարդության փոխնախարար, «Սյունաց արծիվների» ղեկավար Խաչիկ Ասրյանը, ով առիթը բաց չի թողնում իշխանություններին իր հավատարմությունը հայտնելու համար:

Ինչ վերաբերում է Տերտերյանի պաշտոնանկությանը, ասում են՝ պատճառը համայնքային ծրագրերի իրականացման ընթացքում հայտնաբերված չարաշահումներն են»,-գրում է թերթը: