«Հայկական ժամանակ».Եռյակի համար փորձություն է դառնալու նաև Եվրասիական տնտեսական միության հարցը


08:10 , 24 սեպտեմբեր, 2014

«Ոչ իշխանական եռյակի ուժերից մեկի ներկայացուցիչը, ով ցանկացել է գաղտնի մնալ, երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե Եռյակի համար լրջագույն փորձություն են դառնալու նաև Եվրասիական տնտեսական միության հետ կապված հարցերը:

Ինչպես հայտնի է «Ժառանգությունն» ու նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԵՏՄ ընդգծված հակառակորդներ են, իսկ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն առնվազն դեմ չեն արտահայտվում:

Չի բացառվում, որ առաջիկա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը ԵՏՄ-ի վերաբերյալ կտրուկ տեսակետներ արտահայտի, ինչն անհանգստացնում է մյուս երկու գործընկերներին:

Չնայած սրան, մեր տեղեկություններով, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն առայժմ խուսափում են Եռյակի հանդիպումներում այս հարցը շոշափելուց: Այնուամենայնիվ պետք է նշել, որ այս խնդիրը «Ժառանգության» ներսում էլ միանշանակ ընկալում չունի»,-գրում է թերթը: