Մովսիսյանը վերականգնվում է ըստ սահմանված ժամանակացույցի


00:21 , 24 սեպտեմբեր, 2014

YR9_5636Araratnews.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի վերականգնումն ընթանում է համաձայն նախատեսված ժամանակացույցի: Նրա ամբողջական ապաքինումը կախված է այն հանգամանքից, թե որքան արագ ֆուտբոլիստը մարզավիճակ կհավաքի: Այս մասին հաղորդում է Sport-Express-ը:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ հայազգի ֆուտբոլիստը կարող է հայտավորվել արդեն Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի «Զենիթի» դեմ հանդիպմանը, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 27-ին:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ