Իսլամական պետությունն արևմուտքում ահաբեկչություններ է պատրաստում. Քեմերոն


23:29 , 23 սեպտեմբեր, 2014

3845223Araratnews.am-ը գրում է.

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները նախատեսում են հարձակումներ իրականացնել Եվրոպայում և Միացյալ Նահանգներում: NBC հեռուստաընկերության փոխանցմամբ՝ այս հարցում վստահություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

«Այդ խմբավորումն ունի նավթ, փող, այն որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է հաստատել և զինված է: Իմ կարծիքով, կասկած չկա, որ այն արդեն հարձակումներ է ծրագրում Եվրոպայում, այդ թվում՝ Բրյուսելում: Նույնը վերաբերվում է նաև ԱՄՆ-ին», – ընդգծել է Միացյալ Թագավորության վարչապետը:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ