Ջեյ Ջեյ Աբրամսը սերիալ կնկարահանի ըստ Սթիվեն Քինգի


22:38 , 23 սեպտեմբեր, 2014

670px-j-j-_abrams_by_david_shankbone1in.am-ը գրում է.

Ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսի Bad Robot պրդյուսերական ընկերությունը և Hulu առցանց ալիքը համաձայնագիր են կնքել 9 սերիա ունեցող հեռուստանախագծի թողարկման մասին`ըստ Սթիվեն Քինգի «11/22/63» ստեղծագործության, հաղորդում է Deadline-ը:

Նոր սերիալի գլխավոր հերոսը կլինի ամերիկացի դպրոցական ուսուցիչը, որը կուղևորվի անցյալ` նախագահ Ջոն Քենեդիի սպանությունը կանխարգելելու համար:

http://www.soundonsight.org/wp-content/uploads/2014/09/King.jpg

Սերիալը նախատեսվում է միայն մեկ եթերաշրջանի համար, սակայն Hulu-ում չեն բացառել նախագծի երկարաձգումը մյուս եթերաշրջաններում, որոնց սյուժեն ևս կառնչվի պատմական ժամանակաշրջաններին: Դերասանական կազմը և սերիալի թողարկման օրը դեռևս հայտարարված չեն: