Foreign Policy. Թբիլիսին ԱՄՆ-ին առաջարկում է սիրիացի ապստամբների համար վարժեցման կենտրոն հիմնել


21:39 , 23 սեպտեմբեր, 2014

Foreign Policy. Թբիլիսին  ԱՄՆ-ին առաջարկում է սիրիացի ապստամբների համար վարժեցման կենտրոն հիմնել Panorama.am-ը գրում է.

«Իսլամական պետություն» անվամբ ահաբեկչական խմբավորման դեմ համաշխարհային պայքարում իր ներդրումն ունենալու համար Վրաստանն առաջարկել է Միացյալ նահանգներին իր տարածքում վարժեցման բազա տեղակայել, որտեղ մարտական պատրաստվածության դասեր կանցնեն սիրիական չափավոր ընդդիմության ներկայացուցիչները: Այս մասին գրում է ամերիկյան «Foreign Policy» պարբերականը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմում իր անանուն աղբյուրին: 

Տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն պարբերականի հետ զրույցում հաստատել է հակակահաբեկչական վարժեցման կենտրոն ստեղծելու Վրաստանի առաջարկը  և հավելել, թե նախատեսված կենտրոնում դասեր կարող են կազմակերպվել ոչ միայն «Իսլամական պետության» դեմ կռվող սիրիացի զինյալների, այլև այլ պետություններից ժամանած քաղաքացիների համար: 

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ