Արարատում վիճաբանության ընթացքում ստացած վնասվածքներից 24–ամյա երիտասարդը մահացել է


19:23 , 23 սեպտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում սեպտեմբերի 22-ին, ժամը 20.45-ին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի շրջանում կտրած ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1990 թ. ծնված Խաչիկ Գրիգորյանը և որովայնի շրջանում վնասվածքներով` 1990 թ. ծնված Տիգրան Ա.-ն: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Խաչիկ Գրիգորյանը և Տիգրան Ա.-ն վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի թիվ 21 շենքի հարակից տարածքում՝ ոմն Ալեքսանի հետ վիճաբանության ժամանակ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ